Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախ բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան. ՊՆ
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է՝ տուժածներ չկան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի...