Նյու Յորքի գրասենյակային շենքում զինված անձը սպանել է 4 մարդու, այդ թվում՝ ոստիկանի
Հրացանով զինված տղամարդը Նյու Յորքի գրասենյակային շենքում սպանել է չորս մարդու, այդ թվում՝ Նյու Յորքի ոստիկանության աշխատակցի, հայտնում է AP-ը։
Սպանված սպան 36-ամյա Դիդարուլ Իսլամն էր՝ Բանգլադեշից ներգաղթած, ով Նյու Յորքի ոստիկանությունում ծառայել էր 3.5 տարի, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանապետ Ջեսիկա Տիշը։
«Նա անում էր այն գործը, որը մենք նրան վստահել էինք։ Նա վտանգի մեջ դրեց իրեն։ Նա արեց առավելագույն զոհաբերությունը», - ասել է Տիշը։
Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգը Լաս...