Սիրիայում տոնում են Ասադի ռեժիմի տապալման մեկ տարին
Սիրիայում տոնում են Բաշար Ասադի ռեժիմի տապալման առաջին տարեդարձը, հայտնում է Reuters-ը:Պաշտոնական տոնակատարություններ են նախատեսված Դամասկոսի կենտրոնական Ումայադի հրապարակում, ինչպես նաև երկրի այլ վայրերում:Ասադը Սիրիայից հեռացավ Ռուսաստան մեկ տարի առաջ, երբ ապստամբները Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հրամանատարությամբ գրավեցին Դամասկոսը:Սիրիայի որոշ շրջաններում տոնակատարությունները շարունակվում են արդեն մի քանի օր: