Հայ-թուրքական հարաբերություններում մոտ ապագայում դրական առաջընթաց ունենալու ենք. Միրզոյան
Ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, Հանրայինին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով՝ «ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի առաջընթաց գետնի վրա»:
«Ես տեսնում եմ և կարծում եմ՝ ակնհայտ է, որ գործընթացներն այսպես են գնում և այդպես է ստացվելու», - նշել է Միրզոյանը:
Միրզոյանի կարծիքով՝ մոտ ապագայում այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց լինելու է:
«Ընդհանուր առմամբ սա է այն գործընթացը, այն ուղղությունը, որով տարածաշրջանը գնում է և գնալու է:...