Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
2026 թվականի ընթացքում Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Միջերկրականի արևելյան հատվածում՝ Թուրքիայի ծովային սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Հունաստանի բանակի անանուն ներկայացուցիչներին վկայակոչելով։
Այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի սպաներից մեկի տեղեկություններով՝ Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը նախորդ շաբաթ ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության պլանը։ Դրա համաձայն՝ առաջիկա ամիսներին...