Ձյուն, բուք և ուժեղ քամիներ. Ջերմաստիճանը կնվազի 14–18 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տարածել է նախազգուշացում՝ տեղեկացնելով, որ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի կեսօրից հետո և հունվարի 1–2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։
«Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18–23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3–4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14–18 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն»։
Կենտրոնը հորդորում է քաղաքացիներին և վարորդներին նախօրոք հաշվի առնել եղանակային պայմանները և հավանական ռիսկերը։
The post Ձյուն, բուք և ուժեղ քամիներ. Ջերմաստիճանը կնվազի 14–18 աստիճանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.