Աշխարհը 2025-ին և ինչ սպասել 2026-ից
Որ 2025-ի գլխավոր իրադարձություններից մեկը լինելու է Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, տարեսկզբին գրեթե որևէ մեկը չէր կասկածում, բայց որ 4 տարվա ընդմիջումից հետո նա այդքան արագ ու ու հախուռն է խառնելու խաղաքարտերը՝ քչերն էին կանխատեսում։
Երդմնակալությունից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը չեղարկեց իր նախորդի՝ Ջո Բայդենի օրոք ընդունված տասնյակ հրամանագրեր, խստացրեց պայքարը ապօրինի միգրացիայի դեմ, Մեքսիկական ծոցն անվանեց Ամերիկայի ծոց ու նոր մաքսատուրքեր սահմանեց անխտիր բոլորի հանդեպ՝ մրցակից...