Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. Մայր Աթոռից դատապարտում են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. երեկ ուշ երեկոյան նա իր առանձնատնից տեսանյութ է հրապարակել՝ կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներից 8-ի հետ:
Հայտարարության տեքստում նորություն չկա՝ այն է, ինչ ավելի քան 7 ամիս բարձրաձայնում են Փաշինյանն ու թիմակիցները ամենատարբեր ամբիոններից. կաթողիկոսն ու իր շրջապատը հոգևոր կյանքը խաթարում են, այլասերված բարքեր են, եկեղեցին ներքաշել են քաղաքականության մեջ, օտար շահեր են սպասարկում: Նոր չէ նաև հակակաթողիկոսական թիմի...