Հայոց ցեղասպանության հուշահամալիրում վերանորոգումը մինչև ապրիլի 24-ն ավարտված կլինի. Ժաննա Անդրեասյան
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում վերանորոգումը մինչև ապրիլի 24-ն ավարտված կլինի, այսօր ասուլիսում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքները մեծ աղմուկ բարձրացրեցին, երբ անցած տարի ակտիվիստներն ու մասնագետները սկսեցին ահազանգել փնթի շինարարության, հուշարձանի շինհրապարակի ոչ պատշաճ կահավորման, վանդալիզմի հասնող անփույթ վերաբերմունքի մասին, երբ 12 բազալտե մույթերից երեքի քարերը շինարարները...