Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրն ավելի կայուն չի եղել իր գոյության ամբողջ ընթացքում. Փաշինյան
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրն ավելի կայուն չի եղել իր գոյության ամբողջ ընթացքում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկմանը:
Վարչապետի խոսքով, Հայաստանի շուրջ անվտանգության ու կայունության միջավայրի ստեղծման հարցում դեր ունեն նախորդած բոլոր պրոցեսները, ընդհուպ մինչև՝ նախորդ օրը TRIPP նախագծի իրագործմանն ուղղված Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից տարածված հայտարարությունը:...