Չորս գերի է վերադարձել Հայաստան. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնել է Բաքվում պահվող չորս գերիների՝ Հայաստան վերադարձի մասին:
Նրա փոխանցմամբ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում, տեղափոխվում են Երևան:
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, վարչապետի հաղորդմամբ, նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի...