Добавить новость
World News in Armenian



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Սա պետական մակարդակով դասական ընտրակաշառք է՝ հարկատուների հաշվին․ Վարդանյանը՝ պարգևավճարների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, չեն դադարում քննարկումները պետական պաշտոնյաների պարգևավճարների վերաբերյալ, հայտնի դարձավ, որ խոշոր չափի պարգևավճար են ստացել գործադիրի ներկայացուցիչները: Դուք տեղյակ եղե՞լ եք այդ որոշումին, տեսե՞լ եք այդ փաստաթուղթը:

– Բնականաբար տեղյակ չեմ եղել ու որևէ կապ չունեմ Կառավարության հետ: Երևույթն ինքնին աննախադեպ է, նման բան երբևէ չի եղել նախընտրական տարուն ընդառաջ: Ամբողջ Կառավարության վերնախավին, ոչ միայն կուսակցականներին, սա շատ կարևոր է, լոյալության գնում է էլի, կաշառքի տարբեր մեխանիզմներ կան, օրինակ՝ Եվրոպայում, երբ քաղաքական գործիչը որևէ գործ է անում, ու նրան ֆինանսավորում են հաջորդ կամ մի քանի տարի անց արձակուրդ որևէ երկրում, այսինքն՝ սա հենց դասական ընտրակաշառք է, ավելի դասական ընտրակաշառք չի լինում: 

Սա ընտրակաշառք է պետական մակարդակով, ընտրակաշառք է քաղաքացու հարկերի հաշվին: Պարգևավճար, այո՛, կարող է պետական աշխատողը ստանալ, դա չէ խնդիրը, բայց դա պետք է լինի աշխատանքի արդյունավետության գնահատման հիման վրա: Անհասկանալի է, թե ինչո՛ւ հենց նախընտրական տարում այսպիսի աննախադեպ պարգևավճարներ լինեին, տասներեքերորդ աշխատավարձ պետական համակարգում ամեն տարի ստանում են, բայց ի՞նչ է նշանակում հնգապատիկ ավելի պարգևավճար ստանալ նախընտրական տարում, սա եթե ընտրակաշառք չէ, ապա ի՞նչ է:

– Փաստորեն ուղիղ կապ եք տեսնում ընտրությունների ու այս պարգևատրումների միջև:

– Ես բացառում եմ պատահականությունները, այդ դեպքում ինչո՞ւ անցած տարի այսքան առատաձեռն Փաշինյան մենք չտեսանք:

– Եթե այդ նպատակով է արվել, ապա ծառայելո՞ւ է նպատակի իրագործմանը:

– Մարդիկ պետք է ընտրեն. իրենք ուզո՞ւմ են, որ լինի Կառավարություն, որն ամեն ինչ անում է նախընտրական վեց ամսում, իսկ մնացյալ շրջանում երկիրն ուղղակի կանգնած էր: Գերիներ վերադարձնում ենք ընտրություններին միայն, աննախադեպ պարգևավճարներ տալիս ենք այդ ընթացքում, առողջության ապահովագրության համակարգ ներդնում ենք միայն այդ ընթացքում, ակտիվ ասֆալտապատում իրականացնում ենք այդ ընթացքում, բանակում ծառայելու ժամկետը կրճատում ենք միայն ընտրություններից առաջ: Նման կառավարությո՞ւն է ուզում ժողովուրդը, թե՞ Կառավարություն, որը կբարձրացնի նվազագույն աշխատավարձը, օրինակ՝ 10 հազար դրամով, քանի որ պատգամավորի աշխատավարձը ինդեքսավորված է, ապա նրա աշխատավարձն էլ կբարձրանա 100 հազար դրամով, նախարարինը՝ 150 հազարով: Այսինքն՝ ուզում են բարձր աշխատավարձ պետական համակարգում, պետք է բարձրացնեն նվազագույն աշխատավարձը, ձևը սա է: Ես հույս ունեմ, ու մենք պետք է ամեն բան անենք, որ սա կարողանանք հասցնել մարդկանց, որ այս ամենը նախընտրական շրջանից ելնելով արվող քայլեր են՝ լինի արտաքին թե ներքին քաղաքականության ոլորտում:

– Տիկի՛ն Վարդանյան, խոսելով պարգևավճարի չափը աշխատանքի արդյունավետության գնահատմամբ պայմանավորելուց, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, օրինակ, նորմալ է համարում կոնկրետ իր պարագայում ստացած պարգևավճարը ու ընդգծում է, թե դա արվել է հենց արդյունավետ աշխատանքը հաշվի առնելով:  

– Սովորաբար մարդը չի գնահատում իր կատարած աշխատանքը, գնահատում է հասարակությունը: Կոնկրետ Սրբուհի Գալյանի մասով եկեք հարցնենք հասարակությանը, թե այդ ի՛նչ աշխատանք է կատարել. Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն գրելո՞ւ, քաղբանտարկյալներով Հայաստանը լցնելու այս աշխատանքների համա՞ր է գնահատվել: Չեմ կարծում, թե մեր հասարակությունը կհամաձայներ այս աշխատանքների համար այդ չափով պարգևավճար տալ նրան: Մի փոքր զսպվածությունը չէր խանգարի նրանց, որովհետև Հայաստանի նման պայմաններում, աղքատության այս ցուցանիշների պայմաններում կարելի է մի փոքր էլ մտնել այն մարդկանց դրության մեջ, որոնք տեսախցիկներից այն կողմ են:

– Օրվա իշխանությունը, ընդդիմություն եղած ժամանակ, մշտապես թիրախում էր պահում պարգևավճարների թեման, ու անընդհատ խոսվում էր այդ մասին, եթե նախկին իշխանությունները մեծ չափի պարգևավճարներ էին տրամադրում: Եթե այս չափի պարգևավճար հատկացնեին նախկինները, ապա ինչպիսին կլիներ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

– Մենք ԱԺ ամբիոնում կտեսնեինք Նիկոլ Փաշինյանի մի շատ կրքոտ ելույթ, ու կհարցներ՝ թե տատիկ-պապիկների քանի՞ տարվա թոշակն են ստացել պաշտոնյաները մեկ օրում, բայց քանի որ մենք չենք լսի նման ելույթ նրանից, ապա ես ասեմ, որ նախարարները ստացել են, նայած ամեն նախարարի պարգևավճարի չափի, թոշակառուների 10, 16, 20 տարվա թոշակը մեկանգամյա պարգևավճարով: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հիշատակած տատիկ-պապիկները կան, նրանց կյանքում ոչինչ չի փոխվել, բայց այ Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի կյանքը շատ դրական փոփոխության է ենթարկվել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սա պետական մակարդակով դասական ընտրակաշառք է՝ հարկատուների հաշվին․ Վարդանյանը՝ պարգևավճարների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России