Եպիսկոպոսաց ժողովի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով. Մայր Աթոռ
Հարկ չկա փորձել ձախողել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները, հայտարարում է Մայր Աթոռը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների հայտարարությանը:
Նախօրեին նրանք հայտարարել են, որ չեն մասնակցելու Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Եպիսկոպոսաց ժողովին և կոչ արել, որ չեղարկեն այդ որոշումը: Կառավարության ղեկավարի հետ խորհուրդ ձևավորած տասը հոգևորականները համարում են, որ եկեղեցու Գերագույն հոգևոր...