Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում». Տեր Արտաշես քահանա Հակոբյան
«Կրկին վերահաստատում եմ ձեզ ուղղված իմ նախկին հորդորը․ այս իրավիճակը անցողիկ է, և կարևոր է, որ մեր վարքով այնպես գործենք, որպեսզի վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք.
Որևէ մեկը կարող է հրաժարվել ինձնից, սակայն ես հոգևոր, բարոյական և մարդկային առումով իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում հրաժարվել եկեղեցական իմ ծուխի որևէ անդամից». Տեր Արտաշես քահանա Հակոբյան