Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարը դառնում է ավելի վճռական. Էրդողան
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը դառնում է ավելի վճռական, իսկ տարածաշրջանում ահաբեկչության բոլոր դրսևորումները պետք է վերանան, Anadolu-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երբ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական սպառնալիքը լիովին վերացվի, ոչ միայն սիրիացի ժողովուրդը, այլև ողջ տարածաշրջանը թեթևություն կզգա», - ասել է Էրդողանը։
Հունվարի 21-ին Թուրքիայի նախագահը պահանջել էր, որ սիրիացի քրդերը վայր դնեն զենքերը և ընդունեն պաշտոնական Դամասկոսի...