Չեխիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն երկրի նախագահի
Կիրակի օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և երկրի մի շարք այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիաների՝ ի աջակցություն երկրի նախագահ Պետր Պավելին։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 80–90 հազար մարդ։
Բողոքի պատճառը Չեխիայի նախագահի և նոր ձևավորված կառավարության միջև սրվող հակամարտությունն է։ Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ նախագահ Պավելը հրաժարվել է շրջակա միջավայրի նախարար նշանակել «Ավտոմոբիլիստներ՝ իրենց համար» կուսակցության պատվավոր...