Վենսը ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին X-ում արած գրառումն ու լուսանկարները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է:
Առավոտյան Վենսի էջում հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության...