ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծը
Բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից, Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցած շաբաթ կողմ քվեարկեց բանակից խուսափածներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագծին:
Հայկ Սարգսյանի՝ ամբողջական, մասնակի ծառայության կամ գումարի...