Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են, ահազանգում են ընդդիմությունից
«Այսօր վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր քաղաքացիների նկատմամբ», - ֆեյբուքյան իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։
Խաչատրյանի տեղեկություններով՝ այս պահին ձերբակալվել է առնվազն 5 մարդ։
«Ազատությունը» դիմել է իրավապահ մարմիններին պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը պաշտոնական պատասխան չի ստացել։