«Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև հայտնի դարձավ, որ երկքաղաքացի էր». Ռուբեն Ռուբինյան
«Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև հայտնի դարձավ, որ ինքը փաստորեն երկքաղաքացի է եղել և հետևաբար եթե սկզբից հայտնի լիներ, որ ինքը երկքաղաքացի է, ինքը չէր կարող ընտրվել նախագահ», - այսօր հայտարարեց ԱԺ փոխանախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախագահ էր ընտրվել 2018 -ին, հրաժարական տվել 2022 -ի հունվարին: Իր հրաժարականը, սակայն, նա բացատրել էր ոչ թե երկքաղաքացի լինելու, այսինքն օրենքի խախտմամբ նախագահ ընտրվելու պատճառով, այլ որ «նախագահը չունի անհրաժեշտ...