Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների, եթե ԱՄՆ-ը քննարկի պատժամիջոցների վերացման հարցը. ԱԳ փոխնախարար
Իրանը պատրաստ կլինի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում:
«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր [միջուկային] ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք նույնպես պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին», - նշել է ԱԳ փոխնախարարը։
«Այդ պատժամիջոցները նույնպես պետք է լինեն քննարկման սեղանին», - նշել է նա՝ հավելելով, որ «գնդակը Ամերիկայի դաշտում է՝...