Շիրակի թեմի առաջնորդը վերադարձավ իր կեցավայր. նրան արգելված է պատարագի մասնակցել
Բանտում գրեթե ութ ամիս անցկացնելուց հետո ոստիկանների ու պրոբացիոն ծառայողների ուղեկցությամբ այսօր իր կեցավայր վերադարձավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Առաջնորդարանի երրորդ հարկում է արքեպիսկոպոսի կեցավայրը. հենց այնտեղ էլ կկրի տնային կալանքը:
Միքայել Աջապահյանը տարեսկզբին և մի քանի օր առաջ վիրահատվել էր «Իզմիրլյան» բուժկենտրոնում, որտեղից այսօր դուրս գրվեց:
Մինչ արքեպիսկոպոսը Երևանից Գյումրի կհասներ, Շիրակի առաջնորդարանի մոտ սկսեցին հավաքվել թեմի հավատացյալները:...