Շրի Լանկայի զինվորականները փրկել են խորտակվող իրանական նավի անձնակազմին
Շրի Լանկայի զինվորականները փրկել են առնվազն 30 մարդու, որոնք եղել են Շրի Լանկայի ջրերին մոտ խորտակվող իրանական նավի վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում հայտարարել է երկրի արտգործնախարար Վիջիթա Հերաթը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են սկսել այն բանից հետո, երբ իրանական նավից օգնության ազդանշան էր ստացվել։
Արտգործնախարարը հավելյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ Շրի Լանկան կձեռնարկի...