Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին
Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է բախվել այդ տարածքում։
Աղբյուրի կողմից տրամադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի...