Թեհրանը կդադարեցնի հարևան երկրների վրա հարվածները, եթե նրանից Իրանի դեմ հարձակում չլինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը հաստատել է հարևան երկրների դեմ հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի, հայտնում է Reuters-ը։
Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իրանը շարունակում է հարձակումներ իրականացնել տարածաշրջանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարվածների։