Օրբանը դիմել է Լայենին՝ խնդրելով դադարեցնել ՌԴ-ի էներգետիկային ուղղված բոլոր պատժամիջոցները
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այսօր հայտարարել է, որ նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով դադարեցնել Ռուսաստանի էներգետիկային ուղղված բոլոր պատժամիջոցները, քանի որ դա անհրաժեշտ է Հունգարիայում նավթամթերքի գների աճը կանխելու համար։
Օրբանը նաև իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հայտնել է, որ այսօր ավելի ուշ կառավարության նիստ է հրավիրել՝ «դիզելային վառելիքի և բենզինի գների անտանելի բարձրացումը կանխելու համար»։