Հետաքննող լրագրողները հերքում են ՊՆ-ի հերքումը
«Պաշտպանության նախարարությունը մանիպուլյացիայի դիմեց, որպեսզի թաքցնի փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամռանը նոր դիրք է կառուցել», այսպես են հետաքննող լրագրողներն ու «Միասնության թևեր» նախաձեռնությունն արձագանքում ռազմական գերատեսչության տարածած հերքմանը: Նախարարության պատրաստած տեսանյութում լրագրողների ներկայացրած փաստերին ոչ մի հակափաստարկ չի տեսել թեման ուսումնասիրած «Հետք»-ի լրագրող Վահե Սարուխանյանը:
«2 գիծ ցույց տվեցին՝ մեկը «google earth»-ով կամ «google maps»-ով, մյուսը 75...