Նավթի գներն այսօր կրկին բարձրացել են
Նավթի գները այսօր կրկին բարձրացել են՝ մի քանի ժամ մեկ բարելը վաճառվել է ավելի քան 100 դոլարով, չնայած ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել բաց թողնելու՝ Միջազգային էներգետիկ գործակալության երեկվա որոշմանը։ Դրանից հետո՝ անցած ժամերին, Իրանը նոր հարձակումների ալիք է սկսել, Իրաքի ջրերում հարձակման է ենթարկել նավթատար երկու տանկեր՝ է՛լ ավելի խորացնելով շուկայի անհանգստությունն ու անորոշությունը։
Մի շարք երկրներ հայտարարել են արտակարգ քայլերի մասին. Հարավային Կորեան, որ էներգակիրների...