Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով. դատախազություն
2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի – խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,- հայտնեցին դատախազությունից:
The post Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով. դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.