Կան այլընտրանքներ՝ շրջանցելու Հունգարիայի վետոն Ուկրաինային տրամադրվող վարկի հարցում. Կալլաս
Կան այլընտրանքներ՝ շրջանցելու Հունգարիայի վետոն Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի եվրոպական առաջնորդների քաղաքական կամքը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը:
«Կան այլընտրանքներ, բայց տեսնենք՝ ինչպես կընթանա սա։ Դա նաև կպահանջի քաղաքական կամք բոլորիս կողմից», - ասաց Կալլասը լրագրողներին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։
Կալլասը նշեց, որ Խորվաթիայից նավթի մատակարարումները կարող են...