Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս յոթ վագոն հացահատիկ
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում 488 տոննա հացահատիկ, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Ըստ լրատվամիջոցի՝ հացահատիկով բեռնված յոթ վագոնը այսօր Բաքվից ուղևորվել է Հայաստան։
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ...