Սիրիայի նախագահը հայտարարել է՝ փորձում է իր երկիրը հակամարտություններից հեռու պահել
Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին՝ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը հակամարտություններից հեռու պահել։ Ահմեդ ալ-Շարաան միաժամանակ ընդգծել է, որ իր կառավարությունը լավ հարաբերությունների մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
«Մենք չափազանց ճշգրիտ ենք հաշվարկում մեր քայլերը և փորձում ենք Սիրիան ցանկացած հակամարտությունից հեռու պահել։ Կարևոր է հիշել, որ վերջին 15 տարիներին և դրանից առաջ էլ Սիրիան միշտ եղել է հակամարտությունների և բախումների հարթակ, սակայն այսօր այն...