Վարկերի, պարտքերի պատկերն ու նախարար Պապոյանի հայտարարությունը
Էկոնոմիկայի նախարարը վիճակագրության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունն այս շաբաթ արեց՝ պնդելով, թե միայն աղքատ մարդիկ վարկային բեռ չունեն Հայաստանում:
Իրականությունն ուղիղ հակառակն է՝ Հայաստանում վարկերի ու պարտքերի բեռը հատկապես ծանր է ցածր եկամուտ ունեցողների համար, որոնց աջակցելու համար կառավարությունը 2025-ին նոր ծրագիր նախաձեռնեց:
Թվերը խոսուն են. անցած հոկտեմբերին Կենտրոնական բանկի տվյալներով՝ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց թիվը 335 հազարի է հասել` 673 միլիարդ...