ԵՄ երկրները ցանկանում են պատրաստ լինել հնարավոր միգրացիոն ճգնաժամին. ֆոն դեր Լայեն
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին՝ Եվրոպական միության երկրները ցանկանում են պատրաստ լինել հնարավոր միգրացիոն ճգնաժամի։
«Մենք չենք թույլ տա, որ կրկնվի 2015 թվականը»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո՝ ընդգծելով, որ առայժմ չեն տեսնում միգրացիոն հոսքեր դեպի Եվրոպա, բայց պետք է պատրաստ լինեն։
Միգրացիայի թեման Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ավելի մեծ դեր է ունեցել, քան նախատեսվում էր, այն բանից հետո, երբ...