Добавить новость
World News in Armenian



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ստիպողաբար պատերազմ ես հրավիրում, որ փրկվես, նման բանով զբաղվել է նաև Հեյդար Ալիևը՝ փրկչի կերպար ստեղծեց, ու դա աշխատեց. Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը 

– Իշխանությունը տևական ժամանակ է, ինչ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում է, որ եթե իրենց քաղաքական թիմը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա ընտրություններից շատ կարճ ժամանակ անց տեղի կունենա պատերազմ: Նույն այս իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում ու տարածաշրջանում իրենք բերել են խաղաղություն, ստացվում է, որ այդ խաղաղությունը բերել են Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում մշտապես իշխանության լինելու գնով կամ պայմանո՞վ, թե՞ իրականում այն գոյություն չունի:

– Դա շատ բարդ հարց է, մեզանում կատարվել են բաներ, որոնք պետք է բերեին նման բարդ իրավիճակների, այսինքն՝ եզակի դեպք էր, որ պատերազմը տանուլ տված իշխանությունը վերընտրվի, իսկ դա ժողովրդի վրա շատ թանկ է նստում: Ինչպե՞ս կարող է նման բան լինել, սա նշանակում է, որ այս իշխանությունը 2021-ին ընտրվելուց հետո իրեն պետք է պահեր պատերազմի շանտաժով, որը մենք տեսել ենք:

Սա էլ պետք է բերեր ավելի բարդ վիճակի, ու հիմա այդ բարդ վիճակն է, երբ այդ գաղափարը սնանկացել է իշխանության ձեռքին, պատերազմով շանտաժը սնանկ է դարձել, ինչ-որ պահից ժողովուրդը սկսում է զգալ, թե ի՛նչ է կատարվում: Այս վիճակից հետո արդեն սկսվում է ինչ-որ հիստերիկ դրսևորում, երբ ամեն բան կապվում է անձի հետ, հիմա սա է կատարվում մեզանում, էությունը սա է: 

Արտաքին փոփոխություններն էլ մեծ դեր խաղացին սրանում՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության, երբ տարածաշրջանում պատերազմ սկսվեց, երբ շատերն արդեն դա որակում են երրորդ համաշխարհային պատերազմ, որովհետև մինչև այդ գոյություն ունեցող բոլոր այդ գաղափարները, պատկերացումները, թե ինչպես կարելի է խաղաղության գնալ, պատերազմ թույլ չտալ, ամեն ինչ փլուզվեցին: 

Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում ու փորձ է արվում դա հանել տարածաշրջանից դուրս՝ ցույց տվեց, որ խաղաղության մասին որևէ պատկերացում չի կարող համոզիչ լինել: Հայաստանում էլ, չէ՞, տասնամյակներ շարունակ կային պատկերացումներ, որ կարևոր է հարևանների հետ կոնֆլիկտային հարաբերություններ չունենալ, ամեն բան պետք է այդ ուղղությամբ տանել և այլն:

– Հիմա էլ է այդ մտածողությունը, գործող իշխանությունը՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերություններում այդ գիծն է տանում:

– Այո՛, առավել բարձր են գոռում, բայց մենք տեսանք, չէ՞, ինչ վիճակում հայտնվեցին բոլոր հարևան պետությունները Իրանի հետ պատերազմում. պետություններ, որ Իրանին էին օգնում, հենց իրենց միջև է կռիվ սկսվել: Մարդկանց թվացել է, թե ինչպես եղել է մինչև 1945-88 թվականները, այդպես էլ կլինի միշտ, ուրիշ ձև չի էլ լինում:

Աշխարհը փոխվեց, եկավ այս վիճակին, երբ միջազգային իրավունքն ընդհանրապես ոտնահարվեց, ու որևէ մեկը չի ճանաչում այն, վերադարձավ մինչ 45 թվականի պատկերացումներին, բայց մարդիկ դեռ այդ պատկերացոումներով են փորձում գնահատել կատարվողը, կապել անձերի հետ, որովհետև ուրիշ որևէ բացատրություն չեն կարողանում տալ, առավելևս Հայաստանում: 

Այստեղ խաղաղության մասին պատկերացումը եղել է այդպիսին, որ դա մի սպիտակ թուղթ է, որի վրա գոյություն ունի ինչ-որ կոնֆլիկտային վիճակ, այն էլ՝ այլ Հայաստանն է մեղավոր, այնտեղ միայն Ադրբեջանն է, հերիք է միայն Ադրբեջանին համոզել, որ մենք որևէ կոնֆլիկտի թեմա չունենք, ու խաղաղություն կլինի: Այս պատկերացումն էր, ու դրա համար փորձ է արվում ամեն բան շարունակել այդ ուղղությամբ, քանի որ մի մարդ է այդ որոշումն ընդունել, դա Փաշինյանն է, ընդունել է Ալիևի հետ, ու բավական է այդ երկու անձը խոսեն, կլինի խաղաղություն: 

Փաշինյանի այս խոսակցություններն էլ բխում են այդ բանաձևից, որ եթե ինձ հանում եք, բա այդ սպիտակ թղթի վրա Ալիևի հետ ո՞վ է խոսելու, խոսող չի լինելու, մյուսներն ասում են՝ ուրիշ ձևով կխոսենք: Այս խաղաղության դեմագոգիան, որ ի սկզբանե դրվել է, իհարկե բերել է այնպիսի բարդ վիճակի, որ արդեն տպավորություն է, որ տանտերն ինքն է պատերազմը կանչում իր տուն, որ, պատերա՛զմ, արի մեզ փրկիր: Սա է շատ վտանգավոր բան:

 – Հիմա Նիկոլ Փաշինյանը դա՞ է անում:

– Նիկոլ Փաշինյանը հայտնի թագավոր Լյուդովիկոս 14-րդի նման ասում է՝ «Պետությունը ես եմ», փաստորեն հայտարարում է նաև, որ «խաղաղությունը ես եմ, չլինեմ՝ չի լինելու և խաղաղությունը»: Իզուր չեն այն տեսակետները, որ ստիպողաբար պատերազմ ես հրավիրում, որ փրկվես, սա շատ բանական բան է: Նման բանով զբաղվել է նաև Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որ իշխանության էր գալիս: 1993-ին, որ Ադրբեջանում փորձում էր իշխանություն վերցնել ու վերցրեց, նա էլ պատերազմը հրավիրեց իր տուն. հինգ շրջան հանձնեց Հայաստանին, որ փրկիչ դառնա, փրկչի կերպար ստեղծեց, ու դա աշխատեց, հիմա Նիկոլ Փաշինյան էլ է ուզում փրկչի կերպար վերցնել: Վտանգավոր խաղեր են, որ չարժի երբեք խաղալ կամ մտածել նման բաների մասին, որովհետև դա ոչ մի օգուտ չի տա:

– Պարո՛ն Սարգսյան, բայց ձեր գնահատմամբ, իսկապես կա՞ այդ վտանգը, որ եթե Փաշինյանը չլինի իշխանության, ապա պատերազմ կլինի և հակառակը:

– Ես նայում եմ իր ասած սխեմային. ինքն ասում է՝ այնտեղ կա Ալիև, այստեղ կամ ես, մենք որոշել ենք ու վերջ: Հիմա ես լսում եմ Ալիևի կողմնակիցների զրույցները Ադրբեջանում, երբ Իսրայելը Կասպից ծովում հարվածեց իրանական նավեր, բավականին հետաքրքիր իրողություններ սկսվեցին: Ադրբեջանն ինքն էլ արդեն չգիտի՝ կա խաղաղություն, թե չէ, արդեն ուզում են զորավարժություններ անցկացնել, իրենք էլ չգիտեն, թե ինչ է կատարվում: Իրենց պատգամավորներից շատերն արդեն խոսում են այն մասին, որ հիմա TRIPP-ը ժամանակավրեպ է, գուցե խնդրեն Հայաստանին, որ իրենց մեկ ուրիշ՝ ժամանակավոր պատերազմ տա: 

Ադրբեջանցիները հասկացել են, որ այդ հեքիաթները, որոնք հորինվում են խաղաղության մասին 2023-ից հետո, փլուզվում են, որ խաղաղության ու պատերազմի աղբյուրը ուրիշ տեղ է: Բնական է, որ եթե նրանք հասկացել են, սրանք ևս հասկացել են, ուղղակի չեն ուզում խոսել: Նիկոլ Փաշինյանը պետք է պահի այդ հեքիաթը, որ ամբողջ խաղաղությունը կախված է իրենից ու Ալիևից, որ ինչ ուզում է աշխարհում կատարվի, դա չի վերաբերում իրենց խաղաղությանը: 

Ի սկզբանե էր այս ամենի հիմքում դրված խաղաղության այս դեմագոգիան: Իսկական խաղաղությունը կատակ բան չէ ու բնավ կապ չունի այս անդուր շանտաժների հետ, որ մենք տեսնում ենք: Կարծում եմ, որ այդ շանտաժներն էլի կշարունակվեն, որովհետև չեմ կարծում, թե որևէ բան կփոխվի, եթե իսկապես միջազգային հարաբերությունները մեր վրայով էլ, Ադրբեջանի վրայով էլ չանցնեն ու ասեն՝ լռեք, դուք ոչ մի բանի տեր չեք այստեղ: 

Աշխարհն այս աստիճանի ու խորության է փոփոխության ենթարկվում, երբ մարդիկ կռվում են ու չեն կարող ասել՝ ինչո՞ւ ես ինձ հարվածում: Երևույթներ են կատարվում, որոնց բացատրությունը շատ դժվար է տալ, բայց առավել դժվար է դուրս գալ այս քարացած մտածողությունից, որը Հայաստանի պարագայում՝ չգիտեմ, հնարավո՞ր է, թե՞ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ստիպողաբար պատերազմ ես հրավիրում, որ փրկվես, նման բանով զբաղվել է նաև Հեյդար Ալիևը՝ փրկչի կերպար ստեղծեց, ու դա աշխատեց. Սարգսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России