ԱՄՆ-ը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել տարածաշրջան․ Reuters
Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մի քանի հազար զինծառայող, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր պաշտոնական աղբյուրներին։
Reuters-ի անանուն աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ որ երկիր են ուղարկվելու զինծառայողները և երբ կհասնեն տարածաշրջան։ Նրանք այժմ տեղակայված են Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրագ ռազմաբազայում։
«Ինչպես արդեն ասել ենք, նախագահ Թրամփը միշտ իր տրամադրության տակ ունի բոլոր ռազմական տարբերակները», - ի պատասխան...