«Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հերթական անգամ պնդեց՝ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը:
«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում», - նշեց Փաշինյանը:
Փաշինյանը, սակայն, այսօր կոնկրետացրեց, նշելով, որ հունիսի 7- ին հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակել ղարաբաղյան շարժումը, թե...