Կաթողիկոսի դեմ բռնության կոչի հեղինակին՝ ոչինչ, Փաշինյանի դեպքում՝ մեղադրանք ու պատիժ
Կաթողիկոսին «քարով սատկացնելու» բռնության կոչից երեք ամիս անցել է, բայց այս խոսքերի հեղինակ Էդվարդ Ստեփանյանին Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել: Կոմիտեից «Ազատությանը» հայտում են՝ նա որևէ կարգավիճակ չունի:
«Ես ո՛չ բռնության կոչ եմ արել, ո՛չ էլ Վեհափառին դեմ եմ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էդվարդ Ստեփանյանը, ով Գառնու համայնքապետարանում է աշխատում: Կաթողիկոսի դեմ խոսել էր իշխանական կայքի տեսախցիկի առաջ՝ դեկտեմբերի 28-ին, երբ վարչապետ Փաշինյանն իրենց համայնքում պատարագի էր...