Հայտնի են ՔՊ-ի ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի արդյունքները
«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով՝ ամենից շատ կողմ քվե ստացել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 933 ձայն: Երկրորդ հորիզոնականում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է՝ 853 ձայնով, երրորդ տեղում՝ վարչության անդամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 842 ձայնով։
Կանանցից ամենից շատ քվե ստացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 780 ձայն, երկրորդ տեղում է արդարադատության անկուսակցական նախարար Սրբուհի Գալյանը՝ 682...