Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է կառավարության 5 գերակա ուղղությունները
Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի եւ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
Հինգ ուղղություններն են.
• Արցախի սուբյեկտայնություն,
• անվտանգային հարցեր,
• տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,
• մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,
• պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Մինչ խորհրդակցության մեկնարկը Ռուբեն Վարդանյանը առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի եւ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:
«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին՝ պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ», - ասել է պետնախարարը:
Խոսելով պետական նախարարի եւ հանրապետական գործադիր մարմինների միջեւ աշխատանքների կազմակերպման սկզբունքներին, Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝ թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: