Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Սա է կապիտուլյացիան․ ո՞նց եք, պարոններ

Հատվածներ լրագրող Թաթուլ Հակոբյանի ուղիղ եթերից․

— Սա՛ է կապիտուլյացիան։ Կապիտուլյացիան այս թուղթն է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեց կամ որպես հայտարություն ընդունեց Ացրախը Ադրբեջանի հետ։

Վաղը կգնանք ու Եվլախում՝ ավելի ծանր պայմաններով, քան հնարավոր էր տասը օր առաջ, քան հնարավոր էր մեկ տարի առաջ, [կբանակցենք Բաքվի հետ]։ Մենք համարեցինք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «դավաճանական փաստաթուղթ է, կապիտուլյացիա է», <․․․> և մեզ պետք է մի հատ էլ կապիտուլյացիա, որ մինչև վերջ մեր ժողովրդի արյունը թափենք։

Այս վերջին գործողության պատասխանատուները արդեն Արցախի ա՛յս իշխանություններն են և Երևանի նրանց կառավարողներն են։ 44-օրյա աղետի պաստախանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն է, բայց այս աղետի՝ մեր տված տասնյակ, հարյուրավոր զոհերի, Ադրբեջանը խրվել է տարբեր ուղղություններով, ա՛յ սրա պատասխանատուն Արցախի գործող-նախկին իշխանություններն են և Երևանից նրանց կառավարողները, որոնք հանուն Հայաստանում իշխանափոխության գնացին նման ավանտյուրայի։

Երբ մենք 1920 թվականին Կարսը կորցրեցինք <․․․> Ամեն ինչ, որ եղել է 100 տարի առաջ, այսօր ճշգրտությամբ կրկնվել է։ Մի բան չի եղել միայն՝ Հայաստանի անկախության կորուստը և ԽՍՀՄ կազմ մտնելը։ ԽՍՀՄ հիմա չկա, բայց պարզ է՝ ում կազմ կարող ենք մտնել։

Ի՞նչ թուղթ, ի՞նչ հայտարարություն են ստորագրել Արցախի իշխանությունները հիմա։ Տասը օր առաջ, երկու ամիս առաջ հնարավոր էր գնալ շատ ավելի արժանապատիվ բանակցությունների, ոչ թե՝ այսպես ջարդված, ջախջախված, կապիտուլացված, որ ինչ դեմներս դնեն՝ ստորագրեք։ Սա՛ էինք ասում։ <․․․>

<․․․> Ադրբեջանի կողմից առաջարկ է եղել, որ ծանր ռազմական տեխնիկան կամ, ավելի ճիշտ, այն, ինչ մնացել էր 2020-ի պատերազմից հետո, հանձնվի ռուսներին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Տասը օր առաջ։ Այս մասին ես ակնարկել եմ, գրել եմ անուղղակի ձևով, որովհետև ուղիղ գրել չէի կարող․ բաներ կան, որ հնարավոր է ասել միայն պոստֆակտում։ Մենք կարող էինք այդ զինտեխնիկան հանձնել ռուսներին։

Նաև կոմպրոմիսային տարբերակ էր առաջարկվել, հակառակորդի կողմից կոմպրոմիսային տարբերակ էր առաջարկվել, որը մենք հիմա այլևս չենք ստանալու։ Վե՛րջ։ Առաջարկվել էր Արցախում ձևավորել ազգային գվարդիայի պես մի բան՝ ոստիկանական ուժերից և փրկարար ծառայությունից։ Հիմա սա էլ չի լինելու։

Այս հարյուրավոր զոհերի, հարյուրավոր վիրավորների համար պատասխանատվությունը, այս մարտերի պատասխանատվությունը կրում են Արցախի գործող նախկին իշխանությունները, Արցախ գնացած իբր փրկողները, նրանց երևանցի տերերը, որոնք [իրականացրեցին Թավշյա հեղաշրջում Արցախում և հասան այս կետին]։ Ես չգիտեմ՝ կհաջողվի՞ նրանց պատմական վերջին քայլն էլ անել՝ հասնել նրան, որ Հայաստանում իշխանությունից հեռացվի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, և Հայաստանը մաս դառնա մեկ այլ կազմավորման։

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը, բայց ինձ համար կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ու այն, որ Արցախում կարողանանք պահել հայ բնակիչներին՝ անգամ այս սարսափելի աղետից հետո <․․․>

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակը դադարեցնելու մասին։ Եվ այստեղ կարևոր մի ձևակերպում է տեղ գտել, որը Ադրբեջանին տալիս է հերթական հնարավորությունը՝ այն մեր դեմ օգտագործելու։ Կապիտուլյացիա է՝ ոնց գրել տվել են ռուսները, այնպես էլ ստորագրել են։ Այդ հայտարարությունում գրված է․ «Կողմերը պայմանավորվել են Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման և ամբողջական զինաթափման մասին»։ Այսինքն, հերթական անգամ Հայաստանը դնում ենք հարվածի տակ։ Տասը օր առաջ մենք կարող էինք այլ ձևակերպում ստանալ։ Սա լեզու է Ալիևի և նրա վարչակարգի համար՝ «տեսեք, որ ասում էինք՝ այնտեղ անօրինական զինված խմբավորումներ կան, տեսե՛ք, որ ասում էինք՝ Հայաստանն այնտեղ զինված ուժեր ունի»։ Ու այս տեքստը գրել են ռուսները և Արցախի մեր իշխանությունները։ Ավելի վատ բան Հայաստանի Հանրապետության դեմ դժվար է պատկերացնել։ <․․․> Վերաինտերգման հարցերի մասով էլ ամեն ինչ արդեն պարզ է՝ դա արդեն տեղ է գտել այդ փաստաթղթում։

Սա՛ է կապիտուլյացիան, այս թուղթը։ Բոլորդ, բոլորս, որ երեք տարի ասում էինք՝ նոյեմբերի 9-ին դավաճանական թուղթ է ստորագրվել, տեսնում ենք՝ սրա համեմատ նա դիվանագիտական մի մե՜ծ նվաճում էր։ Սա՛ է կապիտուլյացիան։ 

Ո՞նց եք, պարոն Վարդան Օսկանյան։ Երեք տարի է՝ տարբեր երկրներից եթերներ էիք մտնում, որ Շուշին, Հադրութը, բան, պետք է ազատագրենք։ Կամ՝ Ռոբեր Քոչարյան։ Ո՞նց է բիզնեսը ձեր։ Պարոն Սերժ Սարգսյան, որ ես ձեզ համարել եմ մտահոգ և պատասխանատու, լա՞վ եք հիմա ձեզ զգում։ Ղուկասյան Արկադի, բիզնեսները ձեր ո՞նց են Երևանում։ Բակո Սահակյա՜ն։ Իմ բարեկամ Ռուբեն Վարդանյան, փրկեցի՞ք Արցախը, թե՞ աղետ բերեցիք այդ ժողովրդի վրա։ 98 թվականի ռազմապետական հեղաշրջման հանցագործներ <․․․>

Ու ես վստահ եմ, որ հիմա էլ շարունակելու եք, ու ամեն ինչ արվելու է, որ Արցախում ընդհանրապես հայ չմնա, որ փակեք մեր պատմության այս էջը, նախիջևանեցնեք։ <․․․> Պետք է մնալ և ապրել Արցախի հողի վրա։ Հիմա զուգահեռ եմ անցկացնում, որը շատերիդ համար կարող է անընդունելի լինել, բայց՝ ինչպես ջավախահայերն են ապրում Ջավախքում, պետք է ապրել։ <․․․> Պետք է այս ծանր պահին գնալ, Ադրբեջանի հետ բանակցել, փրկել այն, ինչ հիմա հնարավոր է փրկել, Երևանը պետք է Բաքվի հետ ուղիղ բանակցություններ սկսի։ Ես հասկանում եմ, որ սա շատ ծանր պրոցես է։ Բայց մենք անկախ պետություն ենք՝ հերիք է դիվանագիտության փոխարեն Հայ Դատ ու լոբբիզմ խաղանք։ <․․․>

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․

Ընդհանրապես տմարդիություն է համեմատել արցախահայությանը և ջավախահայությանը՝ կոչ անելով արցախցիներին, թեկուզ ծանր պայմաններում մնալ իրենց հողի վրա։ Ոչ հավես կա գրելու, ոչ տրամադրություն։ Ամեն դեպքում, էդ կոչ անողներին պետք է ուղարկել ուր որ պետք է։ Իսկ Հայաստանի իշխանությունը, ում ուզում է թող հետույք տա կամ այլ հատված, պարտավոր է կազմակերպել արցախահայերի էվակուացիան Հայաստան։ Նորից եմ կրկնում՝ պարտավոր է, քանի դեռ ժամեր անց ռուսները չեն ստիպել ստորագրել մի նոր թուղթ՝ էս անգամ վերջնական պատանդությունն ամրագրող։

Ամիսներ առաջ, երբ որ հատուկենտ մարդկանցով գրում էինք էվակուացիայի պլանի անհրաժեշտության մասին, Մասաչուսեթսից մինեւ Վոռկուտա, գերինտելեկտուալ պոռնկափունջը պնդում էր, թե գոնե էն ձև ցեղասպանվենք, որ հետո լեգիտիմ պահանջատիրություն ձևավորենք։ Դե իրենք չէին ցեղասպանվողները։ Իսկ էս կատաստրոֆայի համահեղինակը հպարտորեն հայտարարում էր, թե էվակուացիայի պլան չունենք։

35 տարի տառապած արցախցին մեղավոր չէ յուր չաթո էլիտաների արածների համար։ Մեղք էն էդ մարդիկ, հերիք է։

The post Սա է կապիտուլյացիան․ ո՞նց եք, պարոններ first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России