Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ղարաբաղում սպանվել է ռուսական նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամանատարը

(լրացված)

Իլհամ Ալիևն այսօր զանգել է Վլադիմիր Պուտինին, ներողություն խնդրել և խորը ցավակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես օգնել զոհվածների ընտանիքներին՝ զեկուցել է Կրեմլը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր՝ Լեռնային Ղարաբաղում, «Ջանյաթագ (Джанятаг) բնակավայրի շրջանում գտնվող դիտակետից վերադառնալիս», հրաձգային զենքից գնդակոծվել է ռուս զինվորականների մեքենան, վարորդն ու ուղևորները զոհվել են։ Դեպքի մասին հաղորդվել է հրադադարից ժամեր անց։ Մինչ այժմ Մոսկվան չի պարզաբանել՝ քանի խաղաղապահ է զոհվել, երբ, ինչ հանգամանքներում և ում մեղքով։

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո ռուսական պետական «ՌԻԱ Նովոստին», «ՏԱՍՍ»-ը և «Ինտերֆաքսը» գրել են, թե Բաքվում ձերբակալվել են առաջին կասկածյալները, իսկ Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս խաղաղապահների մահվան մեջ, ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։ Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։ Մոսկվայի և Բաքվի տարածած հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի նախագահը խոստացել է իր ռուս գործընկերոջը, որ միջադեպը ամենապատշաճ կերպով կհետաքննվի։

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր, սա ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին մարտական կորուստներն են։ Պաշտոնական աղբյուրները ո՛չ զոհվածների անուններն են հրապարակել, ո՛չ կոչումները։ Նույնիսկ թիվ չի նշվել։

Զոհերին վերաբերող տվյալները տարածել են (կառավարամետ) լրագրողները։ Մարգարիտա Սիմոնյանը խոստացել է օգնել զոհված 5 զինվորականների ընտանիքներին։ «СеверПост.ru» կայքը գրել է՝

զոհվածների շարքում է խաղաղապահ զորախմբի փոխհրամանատար, Ռուսաստանի Զինված ուժերի Հյուսիսային նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամատար, 1-ին ռանգի կապիտան Իվան Կովգանը։

Նավաստիների և ռազմածովային նավատորմի վետերանների սանկտպետերբուրգյան ակումբը հաղորդել է՝ 52-ամյա Կովգանը գործուղվել է Լեռնային Ղարաբաղ երկու ամիս առաջ, զբաղեցրել է խաղաղապահ զորախմբի փոխհրամանատարի պաշտոնը և գտնվել է գնդակոծված մեքենայում։

Տեղեկությունը պաշտոնական Մոսկվան չի հաստատել։ Փոխարենը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը գրել է՝ հավերժ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա են վերցրել հանուն տարածաշրջանի խաղաղության։ Թե ում մեղքով են զոհվել ռուսները՝ Մարիա Զախարովան չի հստակեցրել, բայց շտապել է մեղադրել Հայաստանին «անշնորհակալ լինելու մեջ»:

Ռուսական ընդդիմադիր Meduza-ն երեկ, հղում անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդել է, թե Կրեմլը հրահանգ է իջեցրել պետական բոլոր լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական հարձակումը լուսաբանելիս հատուկ շեշտել, որ ամեն ինչում մեղավոր է Հայաստանը և նրա արևմտյան «գործընկերները»։ Ռուս լրագրողներին խորհրուրդ է տվել ամեն անգամ հիշատակել Նիկոլ Փաշինյանի պրահյան հայտարարությունները և ընդգծել, որ ռուս խաղաղապահները, որոնք դիտորդական գործառույթներ են կատարում, հերոսաբար փրկում են Ղարաբաղի հայերին։

Մինչ այս պահը Մոսկվայից ու ռուսական պետական լրատվամիջոցներից ստացվող հաղորդագրությունները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Հայտնի ռուս պրոպագանդիստները այս օրերին հիմնականում սպառնում են Փաշինյանին, հայտարարում, իբր Հայաստանը լքել է իր արցախյան քույրերին և եղբայրերին, ապատեղեկատվություն տարածում, իբր Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են նրանց ընդունել։

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մասին պաշտոնական Մոսկվան և ՌԴ ՊՆ-ն, որի ենթակայության տակ է գտնվում խաղաղապահ զորախումբը, առանձնապես ոչինչ չի ասել՝ ոչ մի տեղեկություն զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների, վիրավորների, գրավված տարածքների, մեկուսացված բնակավայերի մասին։ Գերատեսչության պաշտոնական տեղեկագրում խոսվում է միայն Ղարաբաղի երեք շրջաններից՝ Մարտակերտից, Մարտունիից և Ասկերանից հազարավոր մարդկանց տարհանելու, խաղաղապահների տեղակայման վայր տեղափոխելու մասին։

հ․գ․ 44-օրյա պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ Երասխում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Խոցվել է Ադրբեջանի կողմից՝ Նախիջևանից։ Այն ժամանակ էլ եղան հեռախոսազանգեր՝ ներողություն, փոխհատուցման պատրաստակամություն, «քննություն»։

The post Ղարաբաղում սպանվել է ռուսական նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամանատարը first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России