Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը քննարկել են խաղաղության համաձայնագիրը
«Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: