Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը

Ucom-ը հայտարարել է UPlay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) եւ մեդիա հարթակի գործարկման մասին, որն, ըստ ընկերության, կվերափոխի ժամանցը Հայաստանում։

Նոր հարթակը մշակվել է MediaKind ընկերության հետ, որը գլոբալ առաջատար է մեդիա եւ հոսքային տեխնոլոգիաների ոլորտում։

UPlay նոր TV եւ մեդիա հարթակն ունի ժամանակակից եւ պարզ ինտերֆեյս։ Մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչեւ 5 սարքով, ինչը հարմար է ամբողջ ընտանիքով տարբեր հաղորդումներ դիտելու համար։ Բացի այդ, հարթակի «Շարունակական դիտում» ֆունկցիան թույլ է տալիս անցնել մեկ սարքից մյուսին՝ առանց դիտումն ընդհատելու։

Նոր OTT լուծման շնորհիվ հարթակից կարելի է օգտվել նույնիսկ այն վայրերում, որտեղ հասանելի չէ Ucom-ի ֆիքսված ինտերնետ ցանցը։

Հեռուստացույցով ծառայությունից օգտվելու համար բաժանորդներին տրամադրվելու է Android Smart Box՝ պրեմիում դիզայնով, որը միացված հեռուստացույցը դարձնում է խելացի եւ տալիս է Netflix-ի եւ YouTube-ի ուղիղ հասանելիություն։

Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, UPlay-ը ներառում է հայկական եւ միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։ Armflix-ի՝ հայկական ֆիլմերի հարթակի հետ բացառիկ համագործակցության շնորհիվ UPlay-ն աննախադեպ հասանելիություն է տրամադրում տեղական բովանդակությանը։

«Մենք, որպես պետություն, նպատակ ունենք խթանել այն միջավայրը, որտեղ թվային լուծումները դառնում են զանգվածային եւ հասանելի։ «Փոխակերպելով ապագան․ Ժամանցի թվային դարաշրջան» նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է։ Մենք ականատես ենք այն փուլին, երբ թվային տեխնոլոգիաները ոչ միայն համընթաց են ժամանակակից աշխարհի պահանջներին, այլ նաեւ ձեւավորում են նոր չափանիշներ։ Այս հարթակի գործարկումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ է, այլեւ վստահ քայլ՝ Հայաստանը դիրքավորելու որպես առաջատար տարածաշրջանի թվային շուկայում։

Շնորհակալություն եմ հայտնում Ucom-ին՝ շարունակական ներդրումների, համաշխարհային առաջատար գործընկերների հետ համագործակցության եւ ոլորտի զարգացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Սա եւս մեկ վկայություն է, որ միասին մենք կառուցում ենք այն Հայաստանը, որտեղ առաջադեմ տեխնոլոգիաները հասանելի են բոլորին՝ ապահովելով բարձր որակ, ազատություն եւ ճկունություն», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«UPlay-ն ավելին է, քան պարզապես հեռուստատեսային հարթակ՝ այն ժամանցի նոր չափանիշ է։ Մենք համատեղել ենք առաջադեմ տեխնոլոգիաներն օգտատերակենտրոն դիզայնի հետ՝ ստեղծելով բոլոր էկրանների համար մեկ ընդհանուր փորձառություն, որը մեր հաճախորդներին մատուցում է լավագույնը հեռուստատեսության եւ մեդիայի ոլորտում։ Մենք շատ ոգեւորված ենք այս պրոդուկտով՝ այն հերթական կարեւոր քայլն է թվային փոխակերպման մեր ճանապարհին։ Վստահ ենք, բաժանորդներն այն շատ բարձր կգնահատեն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այսօր Ucom-ի կյանքում նոր էջ է բացվում. Ucom-ը փոխակերպվում է հեռահաղորդակցության օպերատորից՝ տեխնոլոգիական առաջատար լուծումների մատակարարի: Սա մի քայլ առաջ է՝ սրտերը կրկին միավորելու, մշակույթը վերակենդանացնելու եւ վերաիմաստավորելու: Տարիներ շարունակ Ucom-ը եղել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարը։ Բայց մենք միշտ հավատացել ենք, որ մեր առաքելությունը միայն կապ ապահովելը չէ։ Մեր նպատակը մարդկանց միավորելն է՝ ինքնության, լեզվի, մշակույթի ու պատմության շուրջ։ Հենց այդ պատճառով է, որ հպարտությամբ հայտարարում ենք Ucom-ի նորագույն ձեռքբերման մասին` համաշխարհային մակարդակի OTT հարթակի, որը կհեռարձակի բարձրորակ հայկական բովանդակություն մեր բաժանորդներին, եւ կդառնա լավագույն թվային հաբը` հայերի համար ամբողջ աշխարհում»,- ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

UPlay-ի հիմքում անհատականացումն է․ ծառայությունը թույլ է տալիս տարիքային սահմանափակումներ դնել, նաեւ հատուկ փաթեթներ ընտրել՝ կախված բաժանորդի ճաշակից ու հետաքրքրություններից։ UPlay-ը հասանելի է ինչպես Unity փաթեթների կազմում, այնպես էլ որպես առանձին ծառայություն։

Ծառայությունը հասանելի կլինի նաեւ գործող բաժանորդների համար

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России