Երեւանում կցուցադրվի Վերա Կրիչեւսկայայի «Connected/Близкие» ֆիլմը
Ֆիլմը պատմում է ռուս ականավոր ռադիոինժեներ, «Վիմպելկոմ» ընկերության հիմնադիր եւ բարերար Դմիտրի Զիմինի կյանքի վերջին ամիսների մասին։
«Ֆիլմը նաեւ ներառում է 20-րդ դարի Ռուսաստանի բոլոր հիմնական իրադարձությունները՝ վերածվելով խորը ընտանեկան սագայի: 88-ամյա Դմիտրի Զիմինը մեկնում է իր վերջին ճանապարհորդությանը իր ամենամտերիմ ընկերոջ եւ նախկին գործընկերոջ՝ ամերիկացի Օգի Ֆաբելայի հետ: Հենց Օգայի աչքերով ենք մենք տեսնում հարյուրամյա պատմական ռուսական ցիկլը, որտեղ Զիմինը գլխավոր մասնակիցն ու հերոսն է», - ասվում է ֆիլմի համառոտագրում:
Ֆիլմը ցուցադրվելու է ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով։
Ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին։
Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ այս հղումով. https://ticketsystem.am/ru/event/seats/details/4285: