Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Մենք խոպանչի չենք. ֆուռերի վարորդները բլոկադայի մեջ են

Դեպի Ռուսաստան ուղևորներ և բեռներ փոխադրող վարորդներն ու լոգիստիկ ընկերությունները հոկտեմբերի 20-ի առավոտյան ցույց են արել Կառավարության մոտ, արդեն երեկոյան փակել են հայ-վրացական սահմանը։ Հայաստանցի բեռնափոխադրողներին մեկը մյուսի հետևից արտաքսում են Ռուսաստանից։ Նրանք պահանջում են չեղարկել նոր կարգավորումը։

Ռուսաստանը խստացրել է միգրացիոն քաղաքականությունը․ առաջ վարորդները տարեկան կտրվածքով առավելագույնը 180 օր կարող էին գտնվել Ռուսաստանի տարածքում, հիմա՝ առավելագույնը 90։ Հունվարից ուժի մեջ մտած այս կարգավորումը խդիրներ է ստեղծել փոխադրողների համար։ Ցուցարարներն ասում են, որ իրենցից շատերին արդեն դեպորտ են արել 3-ից 5 տարով, շուտով գործազուրկ կդառնան բոլորը։ Վարորդները կառավարությունից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ, որ այս խստացումը չտարածվի իրենց վրա:

«Մեզ առաջ ձեռ չէին տալիս, խոպանչիներին էին ձեռ տալիս, ովքեր գնում էին, մնում էին, էնտեղ աշխատում էին՝ 4 ամիս, 6 ամիս, 8 ամիս։ Իրանց էր էս կարգավորումը վերաբերում։ Տամոժնու աշխատողները մեզ ասում էին՝ սա ձեզ չի վերաբերում, վարորդներին սա չի վերաբերվում, մենք էլ արխային մտնում էինք ու դուրս էինք գալիս», – ասում էր ֆուռի վարորդ Արծրունը։

«Շատ կարևոր է, որ տարանջատեն մեր վարորդներին ռուսաստանաբնակ հայերից։ Պետք է տարբեր լինի օրենքը իրենց համար։ Էս մարդիկ աշխատանքային պայմանագրով աշխատում են Հայաստանում՝ հայկական ֆիրմաների հետ․ ունեն պուտյովկա, ունեն կամանդիրովչնի և ատպուսկնոյ պրիկազ, որով հատում են սահմանը, մտնում են Ռուսաստան։ Ինքը տարավ, բեռը թողեց, նոր բեռ վերցրեց, հետ էկավ։ Ինքը չի գնում էնտեղ աշխատելու։ Ինչու է 90 օրվա օրենքը անդրադառնում նրանց վրա․ նրանք Հայաստանի աշխատող են, հարկվում են Հայաստանում, ապրում են Հայաստանում», – բողոքում էր լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը։

90 օրը շատ արագ է սպառվում։ Տարվա ավարտին դեռ երկու ամիս կա, բայց վարորդներից որոշներն արդեն արտաքսվել են։

«Լարսի անցակետում օրերով կանգնած ենք լինում՝ կամ խցանումներ են, կամ վթար է, կամ վատ եղանակ։ Կարող է էնպես լինել, որ մի 20 օր ճանապարհին լինենք՝ էն դեպքում, որ էդ ընթացքում կարող էինք 2-3 անգամ գնալ ու հետ գալ», – պատմում է Լևոնը, որը իր արտաքսման մասին իմացել է Ռուսաստանում բանկային քարտով գործարք անելիս։

Վարորդներից շատերը հենց բանկերից են իմացել, որ վերահսկվող անձանց ռեեստրում են։

«Միգրացիոնի աշխատողն ասում է՝ եթե 90 օրից ավել եք ուզում մնալ Ռուսաստանում, պետք է ունենաք աշխատանքային պայմանագիր։ Դրա համար էլ պետք է այնտեղ հասցե ունենանք, գրանցվենք, տարբեր բժշկական զննումներ անցնենք, բիոմետրիկ տվյալներ հանձնենք։ Այդքանն անելուց հետո էլ չենք կարող հանգիստ գնալ-գալ։ Սահմանը հենց հետ անցանք՝ էտ արածները զրոյանում են։ Հաջորդ անգամ մտնելիս նորից պետք է նույնը անենք», – պատմել է Լևոնը։

ՌԴ ՆԳՆ բազայում, ըստ նրա, հստակ նշված է, որ իրենք ոչ թե աշխատանքային միգրանտներ են, այլ բեռնափոխադրող վարորդներ։ Նախկինում իրենք նույնիսկ 180 օրը լրանալու դեպքում չեն ունեցել խնդիրներ, որովհետև փոխադրողների վրա այդ օրենքը չի տարածվել։

«Ստացվում է, որ բլոկադա են արել Հայաստանին։ Մենք տենց ենք հասկանում՝ բոլոր կողմերից բլոկադա։ Ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Վրաստանի։ Մեկը չի թողնում գնալ, մյուսը դեպորտ ա անում, ասում՝ էլ մի արի, — ասում է լոգիստիկ ընկերության աշխատակիցը․ — Հայաստանը ամենավատ տարածաշրջանային գոտում է գտնվում, մենք, կարելի ա ասել, ընդմանեը մի հատ ելքումուտք ունեն՝ էտ ճանապարհը»։

«Եթե հայը չի աշխատելու, ոչ ռուսն է աշխատելու, ոչ բելառուսը, ոչ վրացին, ոչ թուրքը», — այսպես է վարորդներից մեկը բացատրում սահմանը փակելու իրենց որոշումը։ Ասում է՝ ստիպված են դիմել անհնազանդության քայլի, որովհետև խնդրելն ու բանակցելը չի աշխատում․ «Մեզի վրացիներն ու ռուսները ուզում են շարքից հանեն, որ իրենց բեռնափոխադրողներն աշխատեն, հայերն էլ էթան քնեն։ Չի՛ լինելու»։

Սա վարորդների առաջին ցույցը չէ։ Նախորդ շաբաթ Էկոնոմիմայի նախարար Գևորգ Պապոյանն էր մոտեցել նրանց։ Ասել էր, որ խնդրի մասին տեղյակ են, զբաղվում են, բանակցում են։

Այսօր վարորդները փորձեցին հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Գրիգորյանը զբաղված էր։ Նրանք նամակ-բողոք փոխանցեցին Կառավարությանը։ Ավելի ուշ փորձեցին մտնել Ռուսաստանի դեսպանատուն։ Ներս չթողեցին՝ պնդելով, որ բողոքները ներկայացնեն գրավոր տարբերակով։

Արդեն երեկոյան ժամը 9-ին հուսահատ վարորդները փակեցին հայ-վրացական սահմանը։

The post Մենք խոպանչի չենք. ֆուռերի վարորդները բլոկադայի մեջ են first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России