Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Հիբրիդային» պսիխոզի թիրախում «Արարատ-73»-ն է

Հունվարի 20-ին Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր 55 հազարանոց լսարանի համար գրառում է կատարել Կարեւոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից վերնագրով:

Գրառումը «Արարատ-73»-ին նվիրված ֆիլմի մասին է, որի պրեմիերան նախատեսված է առաջիկա օրերին: Ֆիլմը չեմ դիտել եւ, բնականաբար, որեւէ կարծիք հայտնել չեմ կարող: Տեսել եմ ֆիլմի թրեյլերը (գովազդային հոլովակը), որը, անկեղծ ասած, չի տպավորել: 

Բայց խոսքն այսօր ոչ թե ֆիլմի, այլ այն մասին է, թե ինչպես են «հիբրիդային պատերազմում» «դիմադրության առաջամարտիկները» փոխարինում փաստերը ենթադրություններով (դրանք անանուն «աղբյուրներով» քողարկելով)` հասարակության մեջ ահագնացող վտանգի տպավորություն ստեղծելու համար:



Մի քանի մեջբերում անեմ պարոն Սաֆարյանի գրառումից (պահպանելով իր ուղղագրությունն ու կետադրությունը):

«Առաջիկայում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում Հայաստանի ներսում, որն այս անգամ իրականացվելու է... կինոպրեմիերայի տեսքով»։ 

Սպասվող «Հիբրիդային նոր հարձակումը» ներկայացվում է որպես անխուսափելի փաստ, սակայն հեղինակը որեւէ ապացույց չի բերում:

«Նախ Ռուսաստանի դաշնությունում հունվարի 29-ից, իսկ հետո Հայաստանում՝ փետրվարի 5-ից պլանավորված է ՙՙԱրարատ 73՚՚ վավերագրական կինոնկարի պրեմիերան»։  

Ցավոք, պարոն Սաֆարյանի ստույգ աղբյուրներն իրեն անստույգ տեղեկություն են փոխանցել՝ ֆիլմն իրականում խաղարկային է:

«Ֆիմի պաշտոնական ղեկավարը Վալերի Սահարյան է, թեպետ մեր աղբյուրները պնդում են, որ գաղափարը գալիս է Ռուսաստանի իշխանություններից։ Ըստ ռուսաստանյան մեր իրազեկ աղբյուրների՝ ֆիլմը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ պետական ֆոնդից եւ դա հստակ է։ Ակնհայտ է, որ չլիներ այս ֆիլմի ու նրա սցենարի պահնջվածություն Կրեմլի կողմից, Ռուսաստանը պետական ֆոնդից երբեք ու երբեք չէր ֆինանսավորի Հայաստանի ու նրա լեգենդար որդիների մասին ֆիլմի ստեղծմանը»։ 

Ցավալի է, իհարկե, որ նման տեղեկացվածության մակարդակ ունեցող «աղբյուրները» չեն հստակեցրել՝ «Արարատ-73»-ի միջոցով Հայաստանը «գրոհելու» հրամանը նախագահ Վլադիմիր Պուտինն է տվել, թե՞ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Գնանք առաջ՝ «Ռուսաստանի Դաշնության պետական ֆոնդ» կառույց գոյություն չունի: ՌԴ-ում կա «Պետական ոչ բյուջետային հիմնադրամ» կոչվող կառույց: Դրա միջոցները ձեւավորվում են դաշնային բյուջեից եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բյուջեներից դուրս, իսկ նպատակը քաղաքացիների կենսաթոշակային ապահովության, սոցիալական ապահովագրության, առողջության պահպանության եւ բժշկական օգնության իրավունքների ապահովումն է: 

Պարոն Սաֆարյանին առաջարկում եմ հաջորդ անգամ ավելի ընդհանրական ձեւակերպումներ օգտագործել՝ անհարմար վիճակում չհայտնվելու համար: Օրինակ, կարելի է գրել, «գաղտնի ֆոնդերից», «սեւ դրամարկղից» եւ այլն:

«Ֆիլմի համար ընտրվել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոգեշնչման աղբյուր լեգենդար "Արարատ" ֆուտբոլային թիմի 1973-ի տրիումֆը, դրա լեգենդար հեղինակներից Նիկիտա Սիմոնյանը, հստակ իմանալով այդ մեծ հաղթանակի ու բերկրանքի հանդեպ հասարակության կարոտաբաղձությունը եւ ենթադրվող հետաքրքրվածությունը։ Բայց ամբողջ սյուժեն, համաձայն քաջատեղյակ աղբյուրների, միտված է Ռուսաստանի համար «հայանպաստ» իմիջի ձեւավորմանը։ Ռուսաստանի իշխանություններն ու այդ ֆինանսավորումը հաստատած շրջանակները ի նկատի են ունեցել վերջին 5 տարիներին Հայաստանում Ռուսաստանի՝ խայտառակ անկում ունեցած հեղինակությունը,  հանրային կարծիքի հարցումներով բարեկամանան երկրների խմբից նրա անցումը ոչ բարեկամական երկրների խումբ, որոշել են հայ ժողովրդի համար նոստալգիկ ու անմոռանալի հաջողության այդ պատմության մեջ հորինել Ռուսաստանի հայամետության թեման ու այն ներկայացնել մեր հանրությանը»։ 

Մի հարց է բաց մնում: Պարոն Սաֆարյանի «քաջատեղյակ աղբյուրները» ֆիլմը դիտե՞լ են: Եթե նման հնարավորություն են ունեցել, ապա ինչո՞ւ բուն ֆիլմը իրեն էլ ցույց չեն տվել: Այլապես զավեշտալի է, որ պարոն Սաֆարյանն առաջնորդվում է ԽՍՀՄ տարիներից թեւավոր դարձավ խոսքով. «Не читал, но осуждаю!»:

«Մասնավորապես, ըստ այդ ֆիլմի սցենարին քաջածանոթ աղբյուրների՝ ֆիլմի նպատակն է ցույց տալ, որ այն ժամանակ Խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը Շերբիցկու գլխավորությամբ Հայաստանի հավաքականին պարտության մատնելու համար նենգ մեթոդների էր դիմում, կուլիսներում  քայլեր էր կատարում, բայց Մոսկվան Հայաստանի կողմն էր: Իհարկե, սցենարիստները թքած են ունեցել այդպիսի սյուժեից բխող բանական հարցադրման վրա, թե եթե դա նույնիսկ այդպես է եղել, ինչո՞ւ պետք է խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը սեփական Դինամո Կիեւին թողնեին ու գործեին Հայաստանի Արարատի օգտին, սակայն ֆիլմի հետապնդած հաջորդ նապատակը օգտագործված  բազմաթիվ դրվագներով ու ֆուտբոլային թեման օգտագործելով հակաուկրաինական տրամադրություններ ստեղծելն է»: 

«Հակաուկրաինական տրամադրություններ ստեղծելու» մասին պարոն Սաֆարյանի մտքի այս թռիչքը անկարող եմ մեկնաբանել՝ ներեցեք:

«Բայց ֆիլմի առավել կարեւոր ու անուղղակի ուղերձն է՝ երբ Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ է եղել, ռուս "եղբայրը" կանգնել է կրտսեր "եղբոր" կողքին ու թույլ չի տվել "նենգ պետություններն ու ազգերը" դավադրություններով նրանից խլեն հաղթանակը, կամ Հայաստանը հաղթել է երբ Ռուսաստանի հետ մեկ միութենական պետության մեջ է եղել»։ 

Այս մեկն էլ մեկնաբանության ենթակա չէ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունով ու քաղհասարակությունով զգույշ եւ ուշադիր պետք է լինենք՝ թույլ չտալու Հայաստանում նման քաղաքական թիրախներ հետապնդող քաղաքական ֆիլմի ցուցադրությունը եւ պահանջենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն-ից մինչեւ ֆիլմի ցուցադրությունը համոզվել, որ այն որեւէ քաղաքական ենթատեքստ ու պատմական փաստերի աղավաղում չի պարունակում, որեւէ երկրի դեմ տրամադրություններ ստեղծելուն ուղղված չէ։ Հակառակ դեպքում նման ֆիլմի ցուցադրումը Հայաստանի կինոթատրոններում պետք է արգելվեն եւ պատիժներ սահմանվեն այն մասնավոր կինոդահլիճների հանդեպ, ովքեր գիտակցաբար կդառնան նման հիբրիդային գրոհի "հեռարձակողը"։ Խրախուսվում է սույն մտահոգության ու տեղեկատվության լայն տարածումը։ Պատրաստ ենք բոլոր շահագրգիռ անձանց հետ քննարկել մեր համաքաղաքացիական վերաբերմունքի արտահայտման ձեւերը»։

«Զգուշության», իսկ իրականում գրաքննության կոչ անող պարոն Սաֆարյանը ֆիլմը չի դիտել, բայց իր 55 հազարանոց լսարանին փաստացի կոչ է անում բոյկոտել այն: Իսկ միգուցե՞ հենց դա է «հիբրիդային պատերազմ»-ի դրսեւորում: Վստահաբար, Ստյոպա Սաֆարյանն ասելու է (կամ արդեն ասել է), որ «Արարատ-73»-ի դեմ ոչինչ չունի: Բայց Հանրային խորհրդի նախկին նախագահը միտումնավոր կամ «անզգուշությամբ» իր ներդրումն է բերում դեսակրալիզացիայի այն արշավում, որը տարվում է «Իրական Հայաստան»-ի խարխուլ հիմքերը պահելու համար:

Եվ որպեսզի չավարտեմ նեգատիվով, առաջարկում եմ կարդալ տարիներ առաջ Մեդիամաքսի կողմից արված Արարատ 73` վերելքի ուղին հատուկ նախագիծը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России