Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

BeeSync-ը Հայաստանում ստեղծում է AI-ով խելացի փեթակներ

Երբ շատերը 40 տարեկանում մտածում են կարիերայի ամրապնդման մասին, Շանթ Խայալյանը որոշեց հիմնովին փոխել կյանքը։ Սիրիայից վերադարձած եւ օճառների արտադրությամբ զբաղվելուց հետո COVID-19-ի ժամանակաշրջանում նա կատարեց անսպասելի քայլ՝ սկսեց Java սովորել։

Նրա կարիերան արագ զարգացավ։ Սկսեց հեռակա աշխատել եւ համագործակցել Boeing, Telefonica ընկերությունների, նույնիսկ NASA-ի հետ։ Վերջին աշխատանքը Google Gemini-ում էր, սակայն քաղաքական հիմքով ստիպված եղավ լքել ընկերությունը։ 

Այժմ Շանթը զարգացնում է սեփական ստարտափը՝ BeeSync-ը, որի գաղափարի, աշխատանքի ու նպատակների մասին պատմել է iTel.am-ի հետ զրույցում։ 

BeeSync-ի գաղափարի ծնունդը՝ մեղվաբուծության ճգնաժամից

Մի օր գնացել էի ընկերոջս հյուր՝ գյուղ, իր պապիկն այդ ժամանակ մեկ հիվանդ մեղվի պատճառով մոտ 45 փեթակ էր կորցրել։ Պապիկը զրույցի ընթացքում առաջարկեց այդ խնդրի համար թվային որեւէ լուծում գտնել։ Փեթակները փրկելու գաղափարը երկար ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս։ 

[[gallery1]]
Սովորեցի Python ու ստեղծեցի հիվանդ մեղուների տարբերակման համակարգ, որը նկարով 86.5% ճշգրտությամբ ճանաչում է հիվանդ մեղվին։ Այդ պահից սկսվեց BeeSync-ի ուղին։

Մեղվաբույծների հետ միասին՝ իրական խնդիրների լուծման ուղղությամբ

Մոտ մեկ տարի հետազոտություններ եմ կատարել, մասնակցել եմ դասընթացների, գյուղացիների հետ կապեր հաստատել, Հայաստանի եւ այլ երկրների մեղվաբույծների հետ խնդիրները քննարկել, ուսումնասիրել ոլորտը։ 

Այս աշխատանքը թույլ տվեց բացահայտել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են մեղվաբույծները, որոնք, սակայն, լուծում ենք BeeSync-ում։

[[gallery2]]
Առաջինը՝ հիվանդությունը ղեկավարելն է, երկրորդը՝ փեթակի ներսում կատարվողի մասին տեղեկությունների հավաքագրելը, թե ինչն է պակաս կամ ավել՝ խոնավությունից մինչեւ ջերմաստիճան։ Երրորդը՝ մայր մեղվի (թագուհու) վիճակի մասին տեղեկությունն է։ Չորրորդը՝ գողության դեմ պաշտպանությունը․ պատկերացնում եք՝ փեթակ են գողանում։ Եվ հինգերորդը՝ կշռի խնդիրն է․ մեղվաբույծները ցանկանում են նախօրոք իմանալ, թե որքան մեղր են ստանալու տարվա ընթացքում։

Հայաստանում 2025-ին ունեցել ենք մոտ 50% մեղուների փեթակների անկում։ Այս խնդիրը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամբողջ աշխարհում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում 2024 թվականին անկումը 70%-ի է հասել։

Խելացի փեթակի տեխնոլոգիական առանձնահատկությունները

BeeSync-ի համակարգը բարդ տեխնոլոգիական լուծում է։ Փեթակի մուտքի վրա տեղադրված է տեսախցիկ, որը յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ նկարում եւ նկարներն ուղարկում է AI համակարգին։ Մեր AI-ը երկու բաժին ունի․ մեկը տարբերակում է հիվանդ մեղվին, ապա ուղարկում «բժիշկ» AI-ին, որն էլ ախտորոշում է եւ նշում՝ ինչպես կարելի է հաղթահարել։ 

[[gallery3]]
Բացի այդ, ներսում լսում ենք թագուհու եւ բոլոր մեղուների ձայները։ Փեթակից բիթեր ենք վերցնում եւ վերլուծում, հասկանում ենք՝ ինչ է կատարվում ներսում։ Համակարգն ունի նաեւ ջեռուցման եւ խոնավության կարգավորման հնարավորություն, որն ավտոմատ կերպով կառավարում է փեթակի պայմանները։

[[gallery4]]
Յուրաքանչյուր շրջանակի վրա կա կշեռք, որի օգնությամբ հաշվառում ենք մեղրի քանակը։ Այս ամենին կարելի է հետեւել մեր մշակած ծրագրային ապահովմամբ ու հավելվածով։ 

Տեղական արտադրությունն ու հաճախորդները

Փեթակները պատրաստվում են Հայաստանում։ Էլեկտրոնային բաժինը մեր ինժեներներն են նախագծել։ Սենսորները, որոնք Հայաստանում չեն արտադրվում, ներմուծում ենք Չինաստանից, սակայն հավաքումը եւ ինտեգրումը տեղական են։ Նաեւ անցնում ենք եվրոպական սերտիֆիկացման գործընթաց։ 

18 շրջանակով, երկու հարկանի մեկ փեթակի արժեքը մոտ 160,000 դրամ է, որը պարունակում է փայտե փեթակը, տեխնոլոգիան եւ ծրագրային ապահովումը։ Մեկ տարի անվճար ծրագրային ծառայություն ենք տալիս, մեկ տարի հետո՝ ամսական 10 դոլար յուրաքանչյուր փեթակի համար։

[[gallery5]]
Հիմնական հաճախորդները գյուղատնտեսություն վարող բիզնեսներն են։ Անհատ գյուղացիները երբեմն վախենում են փոփոխություններից։ Հայաստանից բացի, պատրաստվում ենք պիլոտային ծրագրեր իրականացնել Վրաստանում, Կիպրոսում ու Լիբանանում։ Հայաստանում Ակբա բանկը հետաքրքրված է մեր ծրագրով։ 

Թիմը

BeeSync-ը փոքր, բայց նվիրված թիմ ունի։ Աննան բիզնես զարգացման ղեկավարն է, Նաիրին՝ տեխնիկական գծով ղեկավարը։ Ժիրայրը պրոդուկտի դիզայներն է, Նարեկը էլեկտրոնային բաժնի մասնագետն է, իսկ Վիկտորն ու Ռոմանը աշխատում են ծրագրային ապահովման վրա։

[[gallery6]]
Բացի Հայաստանից, խորհրդատուներ ունենք Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Լիբանանից եւ Կիպրոսից։

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Վերջերս ներդրում ենք ստացել Հայաստանի բիզնես հրեշտակների ակումբից (AICA Angels), ներկայում բանակցություններ ենք վարում այլ ներդրողների հետ։

Պլանավորում ենք reArmenia-ի հետ քրաուդֆանդինգ արշավ սկսել՝ կրթական նպատակով երեխաների համար խելացի գյուղատնտեսության կենտրոնում փեթակներ տեղադրելու համար։

Առաջիկայում նանո տեխնոլոգիաներն ավելի կկատարելագործենք։ Եկող տարի մեր հաճախորդներին QR կոդ կտրամադրենք, որի միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ փեթակների ամբողջ պատմությանը։ Նախատեսում ենք նաեւ լաբորատորիաների հետ աշխատել եւ QR կոդի մեջ ավելացնել մեղրի որակի անալիզների տվյալները՝ թափանցիկություն ապահովելու համար։

BeeSync-ը հավաքում է հսկայական տվյալներ։ Պատկերացրեք՝ գյուղատնտեսության, հատկապես մեղվաբուծության մեջ որքան հարցեր կան, որոնք պատասխան չունեն։ Մենք կարող ենք այս ամբողջ ինֆորմացիան վերցնել եւ լուծել իրական խնդիրներ։

Նունե Գրիգորյան 
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России