Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Դեպի Արևելք

90-ականների ռետրոսպեկտիվ

Բեռլինի 76-րդ կինոփառատոնը մեկնարկել է փետրվարի 12-ին։ Հետհայաց ցուցադրությունները նվիրված են իննսունականների կինոյին։ Ծրագրում ներառված են Շանթալ Ակերմանի, Վերներ Հերցոգի և Ուլրիկե Օթինգերի «ճամփորդական» ֆիլմերը՝ «Արևելքից» (From the East, 1993), «Զանգեր խորքից» (Bells from the Deep, 1993), «Ժաննա դ’Արկը Մոնղոլիայից» (Johanna D’Arc of Mongolia, 1989)։

Արևմտյան նշանավոր ռեժիսորները 90-ականներին բացահայտում էին նոր-նոր ապաշրջափակված «արևելքը»։ Նրանց ճանապարհները հատում էր ոչ միայն աշխարհագրությունը։ Հերցոգը Նոր գերմանական կինոյի երեք հենարաններից մեկն է, Օթինգերը՝ նույն շարժման ավելի մարգինալ, բայց ինքնատիպ մաս: Ակերմանի «Ժաննա Դիլմանը» վերջերս հռչակվեց «բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ»․ գլխավոր հերոսուհուն մարմնավորած Դելֆին Սեյրիգը իր վերջին դերը խաղացել է հենց Օթինգերի «Ժաննա դ՛Արկում»։ Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը հավասարապես կարևորում էր վավերագրականն ու խաղարկայինը, և երեքն էլ մեծ ներդրում ունեն ֆիլմ-էսսե ժանրի ձևավորման մեջ:

1

Շանթալ Ակերմանի «Արևելքից» ֆիլմը ճամփորդական օրագիր է․ երթուղին սկսվում է նոր-նոր միավորված Գերմանիայից, անցնում Լեհաստանի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի տարածքով և հասնում (չ)իրադարձությունների հիմնական վայր՝ ձմեռային Մոսկվա:


Արևելքից, Շանթալ Ակերման, 1993 / սքրինշոթ

Ֆիլմը կառուցված է մասնավորի և հանրայինի, բնակարանային ու փողոցային տեսարանների համադրման և հակադրման շուրջ։ «Սյուժե» չկա, չի բեմադրվում «իրավիճակ», ռեժիսորը շփման չի գնում կինոխցիկի առջև հայտնված մարդկանց հետ։ Մի պահ զգացողություն է առաջանում, որ կերպարներից մեկը «կնկատի» կամերան և կսկսի պատմել իր պատմությունը: Բայց մարդիկ շարունակում են ներկլանված վերարտադրել արարողություններ՝ թեյ խմել, սնվել, հագնվել, դաշնամուր նվագել։ Նրանք արթուն են կամ քնած, և ինչ-որ բան է կատարվում օրերի և գիշերների, ցանկությունների և մտքերի արանքում։ Գլխավոր հերոսը անգործությունն է, ինչպես Ակերմանի շատ այլ ֆիլմերում: Կանգառներում ու կայարաններում մարդիկ հերթ են կանգնում, որ սպասեն։ Կամերայի դանդաղ թրևելինգը նկարում է անժամանակության մեջ հայտնված տասնյակ, հարյուրավոր դիմանկարներ: Ավտոբուսը արդեն մի քանի ժամ ուշանում է։


Արևելքից, Շանթալ Ակերման, 1993 / սքրինշոթ

Հանդիսատեսը նույն սպասողական վիճակում է հայտնվելու, եթե ակնկալի սովորական պատում տեսնել։ Ակերմանը ստեղծում է զննողական «համր կինո»: Երբեմն այն ցուցադրվում է նույնիսկ կենդանի երաժշտական նվագակցությամբ, չնայած ֆիլմի բնական ձայնային լանդշաֆտն ինքնին տպավորիչ է։ Համերգասրահում թավջութակահար Նատալյա Չախովսկայա մենակատարությունը՝ Չայկովսկու սյուիտը, հակադրվում է ռեստորանային երգչախմբի ելույթին, բացօթյա դիսկոտեկի աղմուկը հանդիպում դատարկ փողոցների լռությանը:

2

Համաշխարհային կինոյի մեծ ճանապարհորդ Վերներ Հերցոգի «Զանգեր խորքից» ֆիլմը բաղկացած է Ռուսաստանում հավատքի և սնահավատության մասին պատառոտ էսքիզներից։

Սիբիրցի շամանը բուժիչ ըմպելիք է պատրաստում; կախարդ Յուրի Տարասովը դիվահար կանանց մարմիններից վտարում է չար ոգիներին; Սերգեյ Անատոլյևիչ Տորոպը իրեն համարում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը․ նա թափառում է հանրակացարաններով և այցելում ընչազուրկներին; բուժարար էքստրասենս Ալան Վլադիմիրովիչ Չումակը ձեռքերի արտահայտիչ շարժումներով տիեզերական էներգիա է փոխանցում համերգասրահում հավաքված մարդկանց:


Զանգեր Խորքից, Վերներ Հերցոգ, 1993/ սքրինշոթ

Էքստրասենս Չումակի «դիրիժորությունը» տեսողական հանգավորում է ստանում ժամհար Յուրի Յուրյևիչ Յուրյևի շարժումներում: Առաջ նա կինո էր ցույց տալիս, հիմա զանգ է զանգում՝ իր գործը համարելով արվեստ, մի նոր կրոն իր քրմերով ու նահատակներով: Միջնադարյան Ռուսաստանում Սուրբ «Յուրիի օրը» գյուղացիներն իրավունք ունեին մի կալվածատիրոջից անցնել մյուսին։ Ժամհարը մարմնավորում է ժամանակների ու տերերի արանքում հայտնված երկիրը։ Համընկնող անուն-ազգանուն-հայրանունով տղամարդն ինքն իր համար և՛ հայր է, և՛ ընտանիք․ ծնողներ չունի, ոչինչ չգիտի նրանց մասին, ենթադրվում է, որ նրանց կա՛մ Ստալինն է սպանել, կա՛մ Մեծ պատերազմը։


Զանգեր Խորքից, Վերներ Հերցոգ, 1993/ սքրինշոթ

Գյուղացի մի կին վկայում է պոչավոր-պոզավոր դևի հետ իր առերեսման մասին: Մյուսը պատմում է, որ վայրի խոզը հարձակվել է իր վրա. կատաղության դեմ պատվաստումը չի պաշտպանել առասպելական աշխարհայացքից: Մարդիկ ապրում են կիկիմորաներով և վիշապներով շրջապատված: Նրանք դեռ փնտրում են Կիտեժ անտեսանելի քաղաքը, որն իր բնակիչներով հանդերձ սուզվել է Սվետլոյար լճի մեջ՝ թաթար-մոնղոլական հարձակումներից փրկվելու համար, և մինչ օրս մնում է այնտեղ՝ հասանելի միայն մաքուր սիրտ ունեցող մարդկանց:

Հերցոգը պատկերում է ուխտագնացներին, որոնք ամռանը չոքեչոք պտույտներ են անում լճի շուրջ, իսկ ձմռանը սողեսող շարժվում են բարակ սառույցի վրայով, որ հասնեն լճի կենտրոն և տեսնեն ջրի տակն անցած քաղաքը: Ուխտավորներից մեկը հոգևոր երանության մեջ զննում է լճի խորքը:

Ֆիլմի մասին պատմելիս՝ Հերցոգը փորձում է դեսակրալիզացնել պատկերված ծեսերը, վերադարձնել դրանց առաջնային իմաստը: «Ծնկաչոք հավատացյալները» անտառասունկ հավաքողներ են, «սառցակալած ուխտագնացները»՝ տեղացի հարբեցողներ, որոնց վարձել է ռեժիսորը: «Զննողն» ուղղակի քնած է փորի վրա պառկած:

3

Չորս կանայք՝ ֆրանսիացի ազգաբանը, ամերիկացի երգչուհին, գերմանացի ուսուցչուհին և իր առաքելությունը դեռ չգտած երիտասարդ Ժաննան, տրանսսիբիրյան էքսպրեսով մեկնում են Հեռավոր Արևելք։ Նրանց ուղեկցում են հրեա հանրահայտ երգիչը, ռուս գեներալը և նրա ադյուտանտը, վրացական երգչախումբը։


Ժաննա դ’Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ

Ուլրիկե Օթինգերի «Ժաննա դ’Արկը Մոնղոլիայից» ֆիլմում ցարական ժամանակներից գործող կառաշարը վերածվել է անհեթեթ բաբելոնյան աշտարակի. լեզվից լեզու անցնելով՝ հերոսները կիսվում են հիշողություններով, տարօրինակ պատմություններով և երգերով:

Հանկարծ գնացքը կագնում է ճանապարհի մեջտեղում, և ճամփորդ կանայք դառնում են մոնղոլական մայրիշխանական ցեղի գերիները: Առևանգումը բոլորովին նման չէ առևանգման․ հարգալից և հաստատակամ հրավեր է՝ փոխադարձ նվերներով, առաջարկ, որը հնարավոր չէ մերժել:


Ժաննա դ’Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ

«Գերևարման» պահին ազատ են արձակվում կամերան և ֆիլմային տարածությունը։ Գնացքի արհեստական աշխարհը, որտեղ նույնիսկ պատուհաններից բացվող տեսարանն էր թվում կեղծ, մնում է անցյալում: Հարմարավետ հերմետիկ կուպեից և վագոն-ռեստորանից հետո տափաստանի անծայրածիր բնապատկերը լրիվ ուրիշ աշխարհի էֆեկտ է ստեղծում. նման է բաց տիեզերք դուրս գալուն:


Ժաննա դ’Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ

Իր հերոսների պես՝ Օթինգերը սիրով և քնքուշ հիացմունքով է հետևում տեղացիների նիստուկացին։ Անուսում քոչվորներին փնովող ռուս գեներալը դեռ նախորդ կանգառում իջել էր գնացքից: Ֆիլմում պատկերվում է «Ծամ» պար-միստերիան։ Օթինգերի տեսախցիկը ծեսը դարձնում է պերֆորմանս։ Դարերի ավանդույթը ներկայանում է որպես ժամանակակից արվեստ։ Սա ոչ թե «թարգմանության» փորձ է, այլ ակնարկ կամ հիշեցում, որ ցանկացած մշակույթ ինչ-որ իմաստով արհեստական է։

Ալեքսանդր Մելյան
Սինեսկոպ կոլեկտիվ

The post Դեպի Արևելք first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России