Անվճար զանգեր եւ SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արեւելքի բաժանորդների համար
Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։
Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային եւ ելքային զանգերը, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունները.
• Արաբական Միացյալ Էմիրություններ,
• Օման,
• Իրան,
• Իսրայել,
• Հորդանան,
• Սաուդյան Արաբիա,
• Քաթար,
• Բահրեյն,
• Իրաք,
• Քուվեյթ։
Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների եւ մտերիմների հետ։
Ucom-ը հետեւում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։